Ադրբեջանը մտադիր է ավելացնել գազի մատակարարումը դեպի Թուրքիա եւ Եվրոպա

Ադրբեջանը մտադիր է ավելացնել գազի մատակարարումը դեպի Թուրքիա եւ Եվրոպա

Ադրբեջանը 2022 թվականի համար նախատեսում է ավելացնել գազի մատակարարումը դեպի Եվրոպա եւ Թուրքիա՝ հասցնելով մատակարարումների ծավալը մինչեւ 16 միլիարդ խորանարդ մետրի։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի Էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովը՝ «Ռուսական էներգետիկական շաբաթ» ֆորումի ժամանակ։

Ըստ ադրբեջանցի նախարարի, դեպի Եվրոպա մատակարարումների ծավալը հասցվելու է 10 միլիարդ խորանարդ մետրի, իսկ դեպի Թուրքիա՝ վեց միլիարդ խորանարդ մետրի։ 2023 թվականին Ադրբեջանը Թուրքիային կմատակարարի 3,5 միլիարդ խորանարդ մետր հավելյալ գազ։