Մարդիկ մինչև հիմա իրենք իրենց չեն կարողանում զոհվածների ցուցակից հանել

Մարդիկ մինչև հիմա իրենք իրենց չեն կարողանում զոհվածների ցուցակից հանել

Իրավաբան Ռուբեն Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Թրքասեր պատգամավոր Մարիա Կարապետյանը նեղսրտել է ՄԻՊ-ի հրապարակումից և ոտուձեռ ընկած փորձում է պաշտպանել հոգեվարգի մեջ գտնվող իրենց իշխանությանը:
Պատերազմի ընթացքում զոհված և անհետ կորածների ցուցակներ էիք հրապարակում ու «զոհվածը» տուն էր զանգում:

Նույն տրամաբանությամբ չասեիք ովա զոհված ով կենդանի, հատկապես, որ ինձ հայտնի դեպքեր կան, երբ մարդիկ մինչև հիմա իրենք իրենց չեն կարողանում զոհվածների ցուցակից հանել:
Կառավարման հարուստ փորձով պատգամավոր Մարիան անգամ չգիտի երևի, որ ընտրական ցուցակներն էլ անճշտություններ ունեն, անձնագրայինի ցուցակներն էլ անճշտություններ ունեն, ձեր կողմից կազմվող բոլոր փաստաթղթերն էլ անճշտություններ ունեն, և ինչ՞

Քանի դեռ գերիների ցուցակը չի հրապարակվել, դրանում առկա անճշտությունները ճշտելու հնարավորություններ էլ չեն լինի»: