Արեւի վրա ուժգին պայթյուն է տեղի ունեցել 

Արեւի վրա ուժգին պայթյուն է տեղի ունեցել 

Արեւի վրա տեղի է ունեցել ուժգին բռնկում։ Այն դասակարգվել է «М» մակարդակի։ Այս մասին հայտնում է ռուսական ТАСС-ը, վկայակոչելով ՌԴ Գիտությունների ակադեմիայի Արեւգային երկրաֆիզիկայի ծառայության տրամադրած տեղեկությունները։

Բռնկումը տեղի է ունեցել Երեւանի ժամանակով 10,48-ին, ռենտգենյան ճառագայթային դիապազոնում։ Տեւել է 19 րոպե։ Դասակարգվել է M6.4 մակարդակի։ Կարող է առաջացնել ռադիոկապի որոշ տեսակների խափանում։