Քաղաքապետարանի այլ աշխատակիցներ էլ են կանչվել Հակակոռուպցիոն կոմիտե

Քաղաքապետարանի այլ աշխատակիցներ էլ են կանչվել Հակակոռուպցիոն կոմիտե

«Հրապարակի» տեղեկություններով՝ այս պահին Հակակոռուպցիոն կոմիտեում հարցաքննվում է Երեւանի քաղաքապետարանի Կարգավիճակ չունեցող գույքերի բաժնի պետ, ՔՊ անդամ Տարոն Միրոյանը։ Մեր տեղեկություններով՝ Միրոյանը հարցաքննվում է առավոտյան ձերբակալված Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի նախկին ղեկավար Սեյրան Մեջլումյանի եւ ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի պաշտոնակատար Դավիթ Դալլաքյանի գործով։ Փորձեցինք կապ հաստատել Միրոյանի հետ, նրա հեռախոսն անջատված էր։ Ըստ մեր աղբյուրների՝ նա միայն հարցաքննվում է, ձերբակալման որոշում այս պահին չկա։ Մեզ հաջողվեց կապ հաստատել նրա եղբոր՝ Սասուն Միրոյանի հետ։ Վերջինս ասաց, որ իր եղբայրը ձերբակալվածի կարգավիճակ չունի։ Մեր հարցին՝ հարցաքննվում է, թե՞ ոչ, ասաց՝ տեղյակ չէ։