Թրամփը մտադիր է զրուցել Զելենսկու հետ

Թրամփը մտադիր է զրուցել Զելենսկու հետ

Առաջիկայում հնարավոր է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու զրույցը։ Այդ մասին հայտարարել է ինքը՝ Թրամփը։

 «Այո, դա հնարավոր է», - ասել է Թրամփը՝ պատասխանելով լրագրողների հարցերին, թե արդյո՞ք մտադիր է մոտ ապագայում զրուցել Զելենսկու հետ։ 

Միաժամանակ ԱՄՆ նախագահը խուսափել է հնարավոր զրույցի ձեւաչափի վերաբերյալ լրացուցիչ հարցերին պատասխանելուց։

ԱՄՆ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչները պատրաստվում են երկու երկրների առաջնորդների առաջիկա հանդիպմանը, իր հերթին ասել է Զելենսկին՝ խոսելով Թրամփի հետ առաջիկա երկխոսության մասին։ 

Նրա խոսքով՝ Թրամփի թիմից «լուրջ մարդիկ» շուտով կայցելեն Կիև։ 

Ինչպես հայտարարել է ԱՄՆ նախագահը, իր հատուկ բանագնաց Քիթ Քելլոգը մտադիր է շուտով այցելել Ուկրաինա։ 
Bloomberg-ի տվյալներով, Թրամփի թիմը շուտով կհայտարարի Ուկրաինայի հակամարտության կարգավորման տարբերակների մասին։