Ստյոպա Սաֆարյանին չեն գնդակահարել… Առայժմ

Ստյոպա Սաֆարյանին չեն գնդակահարել… Առայժմ

Բոլոր սաբոտաժնիկները, որոնք Գյումրիում կփորձեն ժողովրդից խլել իշխանությունը, Ստալինի ժամանակների ոգով կգնդակահարվեն: Այս մասին հայտարարել է Շիրակի թեմի հովիվ Միքայել սրբազան Աջապահյանը, իհարկե, առավել մեղմ և ուսուցողական բառապաշարով: ՔՊ-շնիկները, որ այս տարվա մարտի 30-ի լույս 31-ի գիշերվանից զբաղված էին Վարդան Ղուկասյանին ոտք գցելու և գյումրեցու ընտրությունը հարամելու գաղտնի կոմբինացիաներ մշակելով, Վարդան Ղուկասյանի երդմնակալության արարողությունից հետո 180 աստիճաով փոխվել են և այլևս բացահայտ են գործում: Փոխվել է նաև ՔՊ-շնիկների ճղճղույթը: Եթե մինչ այս նրանք խոսում էին ռևանշիստական դիրքերից, ապա այժմ զոհի կարգավիճակով են հանդես գալիս իրենց գրառումներում: Հասե՜ք, ամա՜ան, մեզ ուր որ է ստալինյան մեթոդներով գնդակահարելու են: Եվ այս ճղճղույթի ակունքները գտնելու համար հեռու գնալ պետք չէ: Բավական է մի քանի անուն թվարկել, ու պարզ կդառնա, թե որտեղից է այն գալիս՝ Արայիկ Հարությունյան, Արսեն Թորոսյան, Վահագն Ալեքսանյան, Ստյոպա Սաֆարյան… Գնդակահարության պատի տակ կանգնելու սինդրոմը չի խնայել ոչ ոքի՝ Նիկոլից սկսած, Ստյոպա Սաֆարյանով վերջացրած:

Միքայել սրբազանը, փաստորեն, հաշվի չէր առել այս հանգամանքը… Եվ, իսկապես, ո՞ւմ մտքով կանցներ, որ ժողովրդավարության բաստիոն Հայաստանում հոգևոր հովվի հայրական խոսքն այսպիսի իրարանցում կառաջացներ անաստվածների շրջանում: Այսուհանդերձ ես շատ գոհ եմ… Թող վախենան, թող մտածեն, որ այո, կանգնելու են գնդակահարության պատի տակ, որ իրենց լեշը նետվելու է գազաններին ու գիշակեր թռչուններին, որ իրենք փրկություն չեն գտնելու անգամ դժոխքում:

Այսօր կրկին կխոսենք Նիկոլի ամենատարեց քաղաքացիական պուտանկաներից մեկի՝ Ստյոպա Սաֆարյանի (մականունը՝ Ճըպըլ) մասին, որի բարձրացրած աղմուկը, Միքայել Աջապահյանի հորդորի հետ կապված, թերևս ամենախայտառակն է: Այս առանձնյակը շատ հեռուն է գնացել՝ փորձելով լյուստրացիայի ենթարկել ՀԱԵ-ն՝ այն կապել սովետական ԿԳԲ-ի հետ: Նա իր այս հանդուգն քայլով արժանի է եկեղեցու կողմից բանադրման, բայց ես, ոչ այն է՝ ցավոք, ոչ այն է՝ բարեբախտաբար եկեղեցական չեմ և չեմ կարող Ստյոպա Սաֆարյանի հայտարարությունները դիտարկել եկեղեցու տեսանկյունից: Ինձ համար ավելի հեշտ է ԿԳԲ-ի տեսանկյունից դիտարկել դրանք և համապատասխան հետևություններ անել Ստյոպա Սաֆարյանի՝ որպես տարիքն առած քաղաքական պուտանկայի  հոգևիճակի մասին:
Նախ՝ մի թեթև պատմական ակնարկ: Իր ջահելության բորբ օրերին էս Սյոպիկը քաղաքական պուտանկա էր աշխատում Րաֆֆի Հովհաննիսյանի ժառանգության մեջ և բավականին լուրջ հաջողություններ ուներ, ընդհուպ՝ պատգամավորական մանդատ:Նրա այդ հաջողությունները մեծ չափով պայմանավորված էին նաև խորհրդային ԿԳԲ-ի գործունեությունը և այդ կառույցի պադվալներում պահվող փաստաթղթերը լյուստրացիայի ենթարկելու անհրաժեշտության մասին հայտարարություններով: Գիտակցաբա՞ր էր Ստյոպիկը անում դա, հայրենասիրական մղումներո՞վ, թե՞ նրան հրահրում էին դոլարով հաճախորդները, չեմ կարող ասել, բայց 2008 թվին Սաֆարյանի հյուրընկալությունը ԱՄՆ դեսպանատանը ցրեց իմ բոլոր կասկածները: Այո, Սաֆարյան Ստյոպան դարձել էր դոլարով պուտանկա: Դրանից հետո ուղիղ 10 տարի պահանջվեց, որ Սաֆարյան Ստյոպան դառնա այն, ինչ դարձել է՝ տարիքն առած պուտանկա, որ հաց է վաստակում ամենաաներևակայելի հնարքներ գործադրելով: Նա հասավ անգամ այնտեղ, որ բրիտանական գործակալ Արման Բաբաջանյանի հետ պահանջեց լյուստրացիայի ենթարկել ԽՍՀՄ ԿԳԲ-ի հետ համագործակցության խիստ որոշակի ճանապարհ անցած Կարեն Դեմիճյանի և Վազգեն Սարգսյանի սպանության, այն է հոկտեմբերի 27-ի գործը: Թե ինչու հանկարծ Կարեն Դեմիրճյանն ու Վազգեն Սարգսյանն այդքան սիրելի դարձան Սաֆարյան Ստյոպիկին, դժվար է ասել, բայց այդ ակցիան, ինչպես գիտենք, կազմակերպվել էր ՔՊ-շնիկների պարագլխի հրահանգով՝ հոկտեմբերի 27-ի գործը իբր բացահայտելու համար:
Այսօր արդեն Սաֆարյան Ստյոպիկը, որ Փաշինյանի իշխանության մեջ կորցրել է առաջին դուդուկի դիրքերը, պահանջում է լյուստրացիայի ենթարկել ՀԱԵ-ն և հայտարարում է, որ ՀԱԵ սպասավորներն այլևս բացահայտված են որպես ԿԳԲ-ի գործակալներ: Իմ վերջնական գնահատականը սա է՝ ժամանակի ամենադաժան տրանսֆորմացիաներին ենթարկված և Նիկոլի քաղաքական բոմժանոցի դռնապահի պաշտոնում հայտնված պուտանկան ամեն ինչ անում է, որպեսզի մի փախած կլիենտ կպցնի և վերադասի ուշադրությունը գրավի:

Վերադասը Սաֆարյանին նոր պաշտոն, իհարկե, չի տա սրա համար, բայց դեռ կօգտվի նրա մանր-մունր ծառայություններից: Սաֆարյանն էլ, իր հերթին, չի կարող ավելին պահանջել նրանից, քանզի գիտի, թե որտեղ է գտնվում իր գողացված հեռախոսի պարունակությունը, և ինչպիսի լյուստրացիաներ կարող են լինել իր անձի հետ կապված: Եվ այստեղ հարց է առաջանում, թե ո՞րն է ավելի նախընտրելի՝ Գյումրիում սաբոտաժ անելու հոդվածո՞վ կանգնել գնդակահարության պատի տակ, թե՞ գլոբալ դավաճանության, որի մեջ նույնպես նա մեծ ներդրում ունի: Սաֆարյանը, կարծեմ, նախընտրում է առաջինը: