Սա արդեն շատ վտանգավոր է․․․

  Սա արդեն շատ  վտանգավոր է․․․

Այսօր հեռավոր մարզերից մեկում բնակվող բարեկամուհուս հետ եմ զրուցում։

-Լավ է, որ ձեզ մոտ դեռ դեպք չի արձանագրվել,- ասում եմ։

Գիտե՞ք ինչ է պատասխանում․

-Էջմիածնում, ինչքան մեր շրջանից մարդ կա, որ գալու ու մնալու հնարավորություն ունի, եկել է։ Մեկը ամուսնացած է, երեխեքի հետ եկել է մոր մոտ, մեկը հարազատների մոտ է եկել։ Վախեցել, եկել են։ Դե հիմա չգիտեմ, վաղը մեր գլխին ինչ կգա։ Եկել, ազատ ելումուտ են անում, խանութներ գնում, դե հո իրենց ծնողների մոտ չե՞ն մեկուսացվելու։ Առանց թեսթի, իրենք որոշել են, որ  վիրուսակիր չեն։ Տա Աստված, այդպես լինի, բայց որ այդպես չլինի՝ մենք ի՞նչ մեղքի տեր ենք։

Սա արդեն շատ  վտանգավոր է։