Ռուսաստանաբնակ հայտնի հայազգի մեդիագործիչ Արամ Գաբրելյանովը ֆեյսբուքյան նոր գրառում է արել և նշել․
«Հիմա պատմեմ, թե ինչպես կզարգանա իրավիճակը Հայաստանում։ Ես արդեն ասացի, որ Փաշինյանը հրամայել է գաղտնալսել բոլոր ռուսներին կամ Հայաստանի ռուս քաղաքացիներին։ Այսպիսով, ռուսների որոշ զրույցներ կկեղծվեն՝ իբր պետական հեղաշրջում են պլանավորում։ Այս նպատակով Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կկիրառվեն։ Այնուհետև նրանք կսկսեն պահանջել ռուսական ռազմաբազայի դուրսբերումը։ Հայաստանում սարսափելի տնտեսական ճգնաժամ կսկսվի։ Ռուսների որս կսկսվի։ Փաշինյանը ժողովրդի վրա կգոռա. «Համբերեք, որովհետև մենք անկախություն ենք նվաճում Ռուսաստանից»։ Հայաստանի տնտեսությունը կախվածություն կմտցնի թուրքական և ադրբեջանական ազդեցությունից։ Փաշինյանի հետախուզական ծառայությունները պատերազմ կսանձազերծեն ժողովրդի դեմ։ Շատ արյուն կթափվի։ Ես զգուշացրել էի Փաշինյանի իշխանության գալով Արցախի ոչնչացման մասին։ Հիմա ես կանխատեսում եմ քաղաքացիական պատերազմ»։