Քննչական կոմիտեից Վազգեն Մանուկյանը ծանուցագիր է ստացել՝ մեղադրյալի կարգավիճակ ունենալու մասին
Բաղրամյանում շարունակում է ընթանալ «Հայրենիքի փրկության շարժման» հերթական հանրահավաքը։ Սրան զուգահեռ Բաղրամյան 19-ում մեկնարկել է կառավարության հետ խորհրդարանականների հարցուպատասխանը։
Քիչ առաջ ՀՓՇ անդամ, լրագրող Գեղամ Մանուկյանը տեղեկացրեց հանրահավաքի մասնակիցներին, որ Քննչական կոմիտեից այսօր ՀՓՇ վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը ծանուցագիր է ստացել մեղադրյալի կարգավիճակի մասին։
«Չեմ էլ հիշում արդեն դա ինչ հոդված է, եթե չեմ սխալվում 301 հոդնածն է, պետական կարգ տապալելը։ Ուզում են հերթական գործը կարեն»,- ասաց Գեղամ Մանուկյանը։
Կարծիքներ