Քննարկվում է ԱԺ աշխատանքները դադարեցնելու հարցը

Քննարկվում է ԱԺ աշխատանքները դադարեցնելու հարցը

Քիչ առաջ մեկնարկեց ԱԺ հերթական նիստը: ԼՀԿ ղեկավար էդմոն Մարուքյանն առաջարկեց քվորում չապահովել, որպեսզի նիստը չկայանա՝ ելնելով Հայաստանում ստեղծված իրավիճակից: Առաջարկին ընդդիմացան մյուս խմբակցութունները : ԲՀԿ-ական Գեւորգ Պետրոսյանն ասաց՝ եթե ԱԺ-ն չաշխատի, դա կլինի պետության վախճանը:

Արարատ Միրզոյանն էլ հիշեցրեց,որ Սահմանադրությունն է նախատեսում արտակարգ դրության ժամանակ ԱԺ բնականոն գործունեությունը եւ իրենք պետք է շարունակեն: Մարուքյանը կրկին ելույթ ունեցավ եւ ասաց,որ փողոցները մարդաշատ են, մարդիկ լուրջ չեն վերաբերում,եւ պատգամավորներն իրենք չաշխատելով պետք է օրինակ ծառայեն։ Քննարկումները դեռ շարունակվում են։

Նկատենք,որ պատգամավորներից միայն Գեւորգ Գորգիսյանն է դիմակով ներկայացել նիստին։