Եթե իրավապահ մարմինները կհիմնավորեն, դատարանը կճանաչի Միքայել Մինասյանի մեղավորությունը, ուրեմն մեղավոր է. Արթուր Վանեցյան

Եթե իրավապահ մարմինները կհիմնավորեն, դատարանը կճանաչի Միքայել Մինասյանի մեղավորությունը, ուրեմն մեղավոր է. Արթուր Վանեցյան

«Այդ հայտարարության հետ կապված, ՀՔԾ֊ում հարուցվել է քրեական գործ, իրականացվում է նախաքննություն։ Նախաքննական գաղտնիքը չբացահայտելու կամ չխախտելու նպատակով, ես չեմ կարող որեւէ մեկնաբանություն տալ այս գործի հետ կապված»։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ՀՔԾ֊ի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանն՝ խոսելով Նիկոլ Փաշինյանի հրահանգով Միքայել Մինասյանին գործարք առաջարկելու հայտարարության մասին։

Հարցին, թե իր կարծիքով Միքայել Մինասյանը քրեական հանցագործություններ կատարե՞լ է, պատասխանեց.«Գիտեք, իմ կարծիքը որեւէ նշանակություն չունի, եթե իրավապահ մարմինները կկարողանան հիմնավորել Միքայել Մինասյանի կամ ցանկացած անձի մեղավորությունը, դատարանը կճանաչի մեղավոր, ուրեմն այդ մարդը մեղավոր է.։

Լրագրողների հարցին, թե  ԱԱԾ տնօրեն եղած ժամանակ պարզ եղե՞լ են հանգամանքներ ըստ որոնց Մինասյանը պետք է պատասխանատվության ենթարկվի, նա ասաց, որ  ԱԱԾ տնօրեն աշխատած ժամանակահատվածի տվյալներն երբեք չի հրապարակելու։

Վանեցյանը նաեւ ասաց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի մասին խոսել է առաջինը՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս ստացվեց, որ իր եւ Միքայել Մինասյանի ցանկությունները համընկան վարչապետի փոփոխության հետ կապված․  «Վարչապետի հրաժարականի մասին առաջինը խոսել եմ ես, դեռեւս հունվար ամսին եւ հիմա, երբ բոլորն են խոսում դրա մասին կարող են զուգահեռներ անցկացնել, իսկ վարչապետ փոխելու եւ նոր վարչապետ ընտրելու մասին առաջինը խոսել եմ ես»։

Ճշտող հարցին՝ ինչո՞ւ է շարունակում երթեւեկել ռուսական պետհամարանիշերով ավտոմեքենայով, ասաց որ ցանկանում է փոխել պետհամարանիշը, սակայն կորոնավիրուսի պատճառով չի կարողանում․ «Մեքենան գնվել է Ռուսաստանից, ուզում եմ փոխել պետհամարանիշերը, սակայն կորոնավիրուսի վարակի հետ կապված չեմ կարողանում մեկնել»։