«Մեր երեխեքի արյան փողը դրել են շրջանառության մեջ»․ զոհվածի ծնողն ահազանգում է

Զոհված զինծառայողների ծնողներն այսօր դիմել են «Հրապարակին», նրանք ահազանգում են՝ արդեն 5 օր է Զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամը՝ Զինապահը խաբում է ծնողներին եւ իրենց հասանելիք գումարները չի փոխանցում: «Ամսի 10-ին պետք է հիմնադրամը փոխանցեր զոհվածների հարազատներին տրվող ամենամսյա 222 հազար դրամ գումարը, բայց մինչ օրս չի փոխանցել։ Զանգում ենք տարբեր կառույցեր՝ խաբում են մեզ»։
Զինծառայողների հիմնադրամից ասել են, թե ծրագրի հետ կապված խնդիր կա, մեկ ուրիշն ասել է՝ փոխանցումն արդեն արել են, բանկից ասել են՝ փոխանցում չի արվել։ «Այ այսպես մեզ արդեն մի քանի օր է ֆռռացնում են։ Հիմա էլ զանգերին չեն պատասխանում առհասարակ։ Զինապահի կայքում գրել եմ, ջնջել են գրածս։ Մեր երեխեքի արյան փողը դրել են շրջանառության մեջ, ինչ-որ բան են արել։ Բոլոր ծնողները զանգում են, միայն ինձ մոտ չէ»,-ասաց ծնողներից մեկը՝ Շուշանիկ Մնացականյանը։
Այսօր կրկին ծնողներին ասել են, թե մինչեւ ժամը 12։00 կփոխանցեն, բայց մինչ այս պահը գումարները չեն փոխանցվել։
Կարծիքներ