Քաղաքը էսքան սարքողին եթե չպիտի հավատաք, Աստծո անեծքը ձեր գլխին․ Վարդան Ղուկասյան

Քաղաքը էսքան սարքողին եթե չպիտի հավատաք, Աստծո անեծքը ձեր գլխին․ Վարդան Ղուկասյան

Գյումրու քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանը այսօր քարոզարշավի ժամանակ հայտարարեց, որ ամբողջ պետական ապարատն աշխատում է իր դեմ, մարդկանց տեռորի են ենթարկում։ 

«Ամբողջ պետական ապարատը աշխատում է իմ դեմ, բոլոր նախարարներին ուղարկում են Գյումրի, ամեն մեկն իր ենթականերին ստիպում է, որ ընտրեն ՔՊ-ին՝ բանակից սկսած։ Դպրոցների տնօրեններին ավագանիներ են դարձրել։ Մարդկանց ասել են՝ մտնում եք ընտրատեղամաս, ընտրությունից հետո դուրս եք բերում Վարդան Ղուկասյանի քվեաթերթիկը, մեզ եք տալիս, որ տեսնենք՝ իրեն չեք ընտրել»,-ասաց Վարդան Ղուկասյանը։

Խոսելով ՔՊ-ի թեկնածուից՝ Ղուկասյանն ասաց․ «Մի տղա կա, որոշակի հարգանք ունեմ, բայց որ միացել է ՔՊ-ին, էլ չեմ կարող նրան ընդունել ճիշտ, մարդկային տղա։ Ազգի դավաճանի հետ ով ճանապարհ է գնում, ուրեմն նույն մարդն էլ ինքն է։Եթե լուրջ ծրագիր չունեն, ես պետք է քարոզեմ, հարցնեմ բոլորիդ՝ ինչի՞ համար եք ընտրում էդ կուսակցությանը։ Մորքուրիս տղեն է, հորքուրիս մարդն է, չգիտեմ ինչն է, եթե էս սկզբունքով եք գնալու ընտրության, ուրեմն ձեր նախնիները ձեզ կանիծեն։ Պիտի բացատրեք, թե ինչի համար եք դավաճանի հետ ընտրել»։ 

Անդրադառնալով իր կառավարման տարիներին՝ Ղուկասյանը շեշտեց․ «Քաղաքը էսքան սարքողին, եթե չպիտի հավատաք, Աստծո անեծքը ձեր գլխին։ Ընտրեք արժանվույն ձեւով, դուք տեսել եք, ձեր աչքի տեսածը ընտրեք։ Իմ կառավարման ժամանակ այլ քաղաքաների քաղաքապետերը մարդ էին ուղարկում Գյումրի, որ սովորեն՝ ինչպես գումարները հավաքագրել։ Ես ասում եմ՝ ձեւերը գիտեմ»։ 

Մանրամասն՝ տեսանյութում: