Տռուսիկով էլ մնաք,ամբողջ թալանը վերադարձնելու եք.Մարուքյանն ու Ֆարմանյանը վիճաբանում են ֆեյսբուքում

Տռուսիկով էլ մնաք,ամբողջ թալանը վերադարձնելու եք.Մարուքյանն ու Ֆարմանյանը վիճաբանում են ֆեյսբուքում

ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել, որին կից գրել է.

«Առաքելությունն ավարտված է» (Миссия завершена…):
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանըմեկնաբանություններում գրել է. «Թալանածը, կերածը մարսելու միակ ձևը ջիմ գնալն է»:

Մարուքյանի մեկնաբանությանը հաջորդել է Ֆարմանյանի պատասխանը. «Edmon Marukyan Եթե դուք ձեր տեղում լինեիք, որպես խորհրդարանական ընդդիմություն, ապա կապահովեիք, որ թալանչիները բանտերում լինեին, ոչ թե ջիմ գնային: АстваЦ им, минЧев еРб?»:

Մեկնաբանություններում նախկին և ներկա պատգամավորների զրույցը ներկայացնում ենք ստորև: