ԱՄՆ-ն մտադիր է վերացնե՞լ ՌԴ-ի դեմ պատժամիջոցները

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հատուկ հայտարարությամբ հերքել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների չեղարկման մասին տեղեկությունները:
Այս մասին հայտնում է Reuters-ը։
Ավելի վաղ արևմտյան ԶԼՄ-ները նշել են, որ Վաշինգտոնը Ուկրաինայի հարցով բանակցությունների շրջանակում քննարկում է «Հյուսիսային հոսք 2» գազատարի և Եվրոպայում ռուսական այլ ակտիվների նկատմամբ պատժամիջոցների վերացման հարցը։
Տեղեկությունը հաստատել էր նաև Politico հեղինակավոր հրատարակությունը։
Կարծիքներ