«Կոշտ պատասխանը սպասեցնել չի տա»․ Զախարովա

«Կոշտ պատասխանը սպասեցնել չի տա»․ Զախարովա

Ռուսական մարզերին ուկրաինական հարվածների կոշտ պատասխանը սպասեցնել չի տա։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նա միջազգային կազմակերպություններին կոչ է արել դատապարտել ուկրաինական հարձակումները՝ նշելով․

«Թեպետ վստահ ենք, որ միջազգային պատասխանն ամոթալի լռությունը կլինի»։

Հիշեցնենք՝ օգոստոսի լույս 11-ի գիշերը Ուկրաինայի զինված ուժերը զանգվածային հրթիռային հարված են հասցրել Կուրսկի ուղղությամբ։ արձակվել են մարտավարական հրթիռներ։

Ուկրաինական հրթիռների մեծ մասը խոցվել է ՀՕՊ համակարգերի կողմից։ Սակայն նրանցից մեկը խոցել է բազմահարկ շենքը։ Տուժել է 13 խաղաղ քաղաքացի, երկուսի վիճակը ծանր է։

Անցած օրվա ընթացքում Ուկրաինայի զինված ուժերը անօդաչու թռչող սարքերով լայնածավալ գրոհ են իրականացրել նաև Ռուսաստանի մի շարք շրջաններում, մասնավորապես Բելգորոդի և Վորոնեժի շրջաններում: Կրկին հարվածի տակ է հայտնվել Բելգորոդի մարզի Շեբեկինո քաղաքը։ 

Տուժել է 5 բնակիչ։ 

Դոնեցկում անցած գիշեր Ուկրաինական հարձակումներից զոհվել է մեկ խաղաղ բնակիչ, վիրավորվել է 16 մարդ: Ընդհանուր առմամբ, հաղորդվում է Ռուսաստանի չորս շրջանների վրա 21 ոուկրաինական անօդաչու թռչող սարքերի ոչնչացման մասին: Ակնհայտ է, որ ուկրաինական այս հրթիռակոծություններն ու անօդաչուների հարձակումները ռուսական շրջանների ուղղությամբ կրում են ահաբեկչական բնույթ։

Խստորեն դատապարտում ենք այս բարբարոսական ահաբեկչական գործողությունները, որոնք ուղղված են քաղաքացիական ենթակառուցվածքների ոչնչացմանը, խաղաղ բնակիչների սպանությանն ու ահաբեկմանը: