Արդյոք Չակ Նորիսը մասնակցել է Վաշինգտոնյան անկարգություններին․պարզաբանել է դերասանի մենեջերը

Արդյոք Չակ Նորիսը մասնակցել է Վաշինգտոնյան անկարգություններին․պարզաբանել է դերասանի մենեջերը

Ամերիկացի հայտնի դերասան Չակ Նորիսին կասկածում են Վաշինգտոնում տեղի ունեցած անկարգություններին մացնակցելու մեջ։ Համացանցում հայտնվել է լուսանկար, որտեղ պատկերված է դերասանին նման մի մարդ։

NBC News-ի փոխանցման համաձայն, նախօրեին դերասանը հերքել է այդ մասին լուրերը։ Դերասանի ներկայացուցիչները հայտարարել են, որ լուսանկարում պատկերված մարդը ութսունամյա Չակ Նորիսը չէ, իսկ դերասանն արդեն տեւական ժամանակ գտնվում է Տեխաս նահանգում, իր ընտանիքի մոտ։