Վլադիմիր Պուտինը հանդիպել է Բելլա Քոչարյանի հետ

Վլադիմիր Պուտինը հանդիպել է Բելլա Քոչարյանի հետ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Երևանում է:ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության շրջանակում, այսօր տեղի է ունեցել Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի հերթական նիստը, ՌԴ նախագահը այցելել է Թումո կենտրոն,տեղի է ունեցել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Վլադիմիր Պուտինի հետ:

Hayeli.am-ի ունեցած տեղեկություններով՝ քիչ առաջ,տեղի ունեցած ճաշկերույթից հետո, ՌԴ դեսպանատանը հանդիպել են  նախագահ Վ.Պուտինն ու ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կինը՝ Բելլա Քոչարյանը: Նրանք զրուցել են, թեյ խմել:

Փորձեցել են  տեղեկատվությունը ճշտել ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի հետ,սակայն կապ հաստատել չի հաջողվել:

Նյութի աղբյուր՝ hayeli.am