ՊՆ-ն խոր քնի մեջ է. ծնող

ՊՆ-ն խոր քնի մեջ է. ծնող

Կոնֆետների, նասկիների վրա բոլորը ոգևորող խոսքեր էին գրում, բայց հիմա ամեն ինչ մոռացվել է , մնացել է միայն ծնոնղերի խնդիրը, պատերազմից հետո, այո, մոռացվել է։ Այս մասին քիչ առաջ կառավարության շենքի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց Արցախում ժամկետային զինծառայողներից մեկի ծնողը։

Հիշեցնենք՝ Արցախում ժամկետային զինծառայողների ծնողները հերթական անգամ կառավարության մոտ են, նրանցից հինգը մտել են Փաշինյանի հետ հանդիպման։ Ծնողները պնդում են՝ 44 օր պատերազմ տեսած իրենց որդիները պետք է ժամանակից շուտ վերադառնան, քանի որ , ըստ ծնողների, իրենց երեխաների ծառայությունը գերակատարվել է։

«Ժամկետային զինծառայողներին թե ով պետք է փոխարինի, դա պիտի որոշի մեր ոչ բարով նախարարությունը, կառավարությունը, դա իմ ու ձեր որոշելու հարցը չէ։ Այո, մեր երեխեքի ծառայությունը գերակատարվել է։ Ի՞նչ է, դուք կարծում եք, որ մեր երեխեքի ծառայությունը, այսինքն՝ պատերազմ տեսած, ու սովորական պայմաններում, խաղաղ պայմաններում ծառայածները մե՞կ են, իհարկե՝ ոչ։ Պաշտպանության նախարարությունը խոր քնի մեջ է»,- ասաց նա։