Հրդեհից չորս մարդ է մահացել Սանկտ Պետերբուրգ քաղաքում

Հրդեհից չորս մարդ է մահացել Սանկտ Պետերբուրգ քաղաքում

Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում տեղի ունեցած հրդեհի հետեւանքով չորս մարդ է զոհվել։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԻՆ տելեգրամյան էջը։ Հրդեհը տեղի է ունեցել ինը հարկանի բնակելի շենքի բնակարաններից մեկում։ Այրվել է 18 քառ մետր մակերես։

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է 22 հրշեջ եւ յոթ միավոր տեխնիկա։ Ըստ հաղորդման, հրդեհաշիջման աշխատանքներից հետո այրված բնակարանում չորս դիակ է հայտնաբերվել։