Գժվցրիք էլի ձեր մոլերով

Գժվցրիք էլի ձեր մոլերով

Կենտրոնի նախկին թաղապետ Վիկտոր Մնացականյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Անկեղծ լինեմ, զարմացած եմ ու զայրացած` ոնց կարա Երևանի համար նման կարևորության հարցը, որը կարող էր և նախադեպային լիներ,  որտեղ խաչվում են Մայրաքաղաքի, Համայնքի. տվյալ դեպքում` Էրեբունի ՎՇ, Ինվեստորի և (բիզնեսի ընդհանրապես) էկոլոգիայի, Հասարակական Տարածքների էլի ու էլի նուրբ հարցեր, սենց անտեսվեր ու անլուրջ քննարկում լիներ:

Ինչ մանիպուլյացիա ա էր Ջրանցք բառը օգտագործել մի քանի անգամ ու Ոչ Մի Անգամ Լիճ բառը ...

Լավ, դուք կեսդ էդ գործից չեք հասկանում ու անհավես, ամիսը մեկ մի քանի ժամ մի ձև հավաքվում եք թամաշա եք անում, բայց Սրտացավ Երևանցի պետք ա մնաք մի'շտ, էտ ա ձեր հիմնական առաքելությունը: Երևանով զբաղվել ամեն օր, ամեն ժամ, իսկ քաղաքապետարանի` էդքան անհասկնլի ոլորտային վարչություններում, մեկը չեղավ առաջարկներ ,օրինակ համ լիճը պահեին, համ թող  33 հարկանի շենք մոլ բացեին, բայց ժամանակակից ու գեղեցիկ լուծումներով,  ոչ թե տենց կառոբկեք լինեն ու, ամենակարևորը, գրագետ Հասարակական տարածք ստեղծելն էր էրբունցիների. (Ուպրավլենցիների, Մետաքսեցիների, Սարիթաղցիների, Կայարանցիների ...),  համար ու երբ ենք մենք սկսելու քաղաքային, համայնքային նաև կասեմ թաղային  կարևոր հարցերը Մասնակցային կառավարել, լսե՞լ եք դրա մասին, որտեղ եք տեսել նորմալ քաղաք որ տարիներ առաջ մեր մեծերի համոզված եմ տաժանակիր աշխատանքների շնորհիվ ստեղծված արհեստական լճի տեղը մեծ ու 22 հարկանի շենքի կառուցի ու հարակից շենքերի բնակիչների հետ լսումներ չանի...  հարգելիներս Երևանի գլխավոր շահը բյուջեն լցնելը չի հատկապես ավագանու համար ու եթե չոր կանոն պետքա լինի ուրեմն հաստատ առաջիններից լճերի ու այգիների տեղը կառուցապատումը արգելելն ա: 

Հարգանքներս Սերգեյ Գյոզալյանին և Լևոն Զաքարյանին! Նուարդ ջան մեկա քեզ շատ եմ սիրում ու ընդունում եմ որպես իմ գաղափարակից ընկեր) 

Հ.Գ. Ու հատուկ շնորհակալություն Հայաստանի Ոստիկանությանը «Աջափնյակ» օպերացիայի համար:

(Նկարներն Էլ դրել եմ եթե հանկարծ քաղաքապետարանի ինտերնետը անջատել են, տենաք աշխարհում ինչ նման լուծումներ կան):