Ուկրաինայում գրանցվել է AstraZeneca-ի հակակորոնավիրուսային պատվաստանյութը

Ուկրաինայում գրանցվել է AstraZeneca-ի հակակորոնավիրուսային պատվաստանյութը

Oxford/AstraZeneca-ի հակակորոնավիրուսային պատվաստանյութը գրանցվել է Ուկրաինայում։ Այս մասին հայտնում է Ուկրաինայի Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։

Այն նախատեսված է արտակարգ բժշկական օգտագործման համար։ Oxford/AstraZeneca-ն արտադրվում է Serum Institute-ի արտադրական հզորություններով եւ ունի Covishield տեղական անվանումը։