Սուրեն Անտոնյանի կարգապահական պատասխանատվության վերաբերյալ գործը կվերաբացվի․ՄԻԵԴ-ը վճիռ է հրապարակել

 Սուրեն Անտոնյանի կարգապահական պատասխանատվության վերաբերյալ գործը կվերաբացվի․ՄԻԵԴ-ը վճիռ է հրապարակել

Մարդու Իրավունքների եվրոպական դատարանն այսօր հրապարակել է Սուրեն Անտոնյանն ընդդեմ Հայաստանի գործով վճիռը։ Գործը վերաբերում էր 2023 թվականի հունվարին Բարձրագույն դատական խորհրդի կողմից պարոն Անտոնյանին դատավորի պաշտոնից ազատելուն։

Նա Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր էր նշանակվել 2009թ. մինչև 65 տարեկան պաշտոնավարման ժամկետով։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը միաձայն որոշել է, որ եղել են. Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի խախտում՝ կապված Բարձրագույն դատական խորհրդի նախագահի ենթադրյալ անաչառության բացակայության հետ։
Դատարանը նշել է, որ Սուրեն Անտոնյանի գործը ենթակա է վերանայման։

«Դատարանը համարել է, որ փոխհատուցման ամենահարմար ձևը կլինի վարույթի վերաբացումը՝ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին համապատասխան, եթե պարոն Անտոնյանը դա պահանջի: Դատարանը որոշեց, որ Հայաստանը պետք է պարոն Անտոնյանին վճարի 3600 եվրո ոչ նյութական վնասի փոխհատուցման համար և 1420 եվրո՝ ծախսերի և ծախսերի համար»,-ասված է ՄԻԵԴ վճռում։

Հիշեցնենք, որ երկու տարի առաջ Բարձրագույն դատական խորհուրդը քննելով  Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի միջնորդությունը՝ որոշել է բավարարել այն և դադարեցնել Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր Սուրեն Անտոնյան լիազորությունները՝ էական կարգապահական խախտման հիմքով:

ԲԴԽ-ն իր տարածած հաղորդագրության մեջ մասնավորապես նշել էր. «Խորհուրդը հարկ է համարում պարզաբանել, որ որոշման կայացման համար հիմք է հանդիսացել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումը, որով արձանագրվել են իրավական որոշակիության, դատական ակտերի վերջնական լինելու սկզբունքների, ինչպես նաև քաղաքացու հիմնարար իրավունքների խախտումներ»։

ԲԴԽ-ում գործի քննության ընթացքում դատավորի ներկայացուցիչը բարձրաձայնել էր ՄԻԵԴ վճիռների հիման վրա դատավորների նկատմամբ վարույթների հարուցման, 15 տարվա վաղեմությամբ և անձի կարգավիճակը վատթարացնող կարգավորմանը հետադարձ ուժ տալու սահմանադրականության հարցը, այդուհանդերձ, ԲԴԽ-ն խնդիր չի տեսել և չի կասեցրել վարույթը։ Դատավորն իր խախտված իրավունքները վերականգնելու համար դիմել է ՄԻԵԴ, դիմումը քննվել է առաջնահերթության կարգով։