Ընտրությունները կհետաձգվե՞ն

Ընտրությունները կհետաձգվե՞ն

Այսօր տեղեկացանք, որ Լուսավոր Հայաստանը հետաձգում է մայիսի 15-ին նշանակված կուսակցության համագումարը: Պատճառը Սյունիքում վերջին օրերին սահմանային լարված իրավիճակն է:

Որոշ տեղեկություններով՝ կուսակցությունում քննարկել են եւ որոշել, որ համագումարի ժամանակը չէ, քանի որ կասկածի տակ են նաեւ հունիսի 20-ին նշանակված արտահերթ խորհրդարանական ընտրությունները: Իսկ թե երբ տեղի կունենա համագումարը, դեռեւս որոշում չկա: