ԱՄՆ-ում պատրաստվում են եւ Բայդենի երդմնակալությանը, եւ Թրամփի կողմնակիցների բողոքի ակցիաներինց

ԱՄՆ-ում պատրաստվում են եւ Բայդենի երդմնակալությանը, եւ Թրամփի կողմնակիցների բողոքի ակցիաներինց

ԱՄՆ բոլոր հիսուն նահանգները եւ Կոլումբիայի դաշնային շրջանը գտնվում են արտակարգ իրավիճակում՝ ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի կողնակիցների՝ ընտրյալ նախագահ Ջո Բայդենի երդմնակալությանն ընդառաջ կազմակերպելիք բողոքի հնարավոր ակցիաների պատճառով։ Այս մասին հայտնում է ВВС-ն։

Ըստ հաղորդման, ԱՄՆ-ում այժմ նախապատրաստվում են եւ Բայդենի երդմնակալությանը եւ Թրամփի կողմնակիցների իրականացնելիք ակցիաներին հակազդելուն։ Մայրաքաղաք Վաշինգտոնում զինվորական ստորաբաժանումներ են տեղակայվել, որպեսզի հնարավոր լինի կանխել հունվարի վեցին տեղի ունեցած անկարգությունների կրկնությունը, որին զոհ գնաց չորս մարդ եւ ԱՄՆ պատմության մեջ առաջին անգամ գրոհի թիրախ դարձավ Կապիտոլիումը։ ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն նախազգուշական հայտարարություն է տարածել Թրամփի կողմնակիցների հնարավոր զինված բողոքի գործողություններ իրականացնելու մասին։