Զելենսկու գրասենյակում քննարկում են նախագահական ընտրությունների թեման
Վլադիմիր Զելենսկու գրասենյակում նախագահական ընտրությունների նախապատրաստման շուրջ քննարկումներ են սկսվել։ Այս մասին հայտնում է «Պոլիտիկա ստրանի» Telegram ալիքը։
Նշվում է, որ իշխող «Ժողովրդի ծառա» կուսակցության փոխնախագահ Վիկտոր Միկիտան հանդիպում է ունեցել տեղական կազմակերպությունների ղեկավարների հետ։
Ավելի վաղ Ուկրաինայի քաղաքական շրջանակներում ենթադրություններ կային, որ Զելենսկին պատերազմի վերաբերյալ՝ իր «հաղթական ծրագրի» հրապարակումից հետո կհայտարարի ընտրությունների մասին։
Կարծիքներ