Արա Սաղաթելյանը 2 ամսով կալանավորվեց

Արա Սաղաթելյանը 2 ամսով կալանավորվեց

Րոպեներ առաջ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արմինե Մելիքսեթյանի, այսօր՝ փետրվարի 21-ին, «Գագիկ Սողոմոնյան» ֆեյքի վերաբերյալ քրեական գործով ձերբակալված ՀՀ ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանին 2 ամսով կալանավորելու վերաբերյալ որոշում կայացրեց։

Այդպիսով՝ Արա Սաղաթելյանը կալանավորվեց: Այդ մասին նիստից հետո հայտարարեց Սաղաթելյանի շահերի պաշտպանը՝ նկատելով, որ ԱԱԾ-ն որևէ կերպ չի հիմնավորել իր միջնոդրությունը:

Հիշեցնենք, որ Արա Սաղաթելյանին, ինչպես նաև Կարեն Բեքարյանին և ևս երկու անձի ԱԱԾ-ն ձերբակալել էր «Գագիկ Սողոմոնյան» անունով ֆեյսբուքյան օգտատերը լինելու կասկածանքով՝ տվյալ անձանց վերագրելով ՀՀ քրեական օրենսգրքով արգելված մի շարք արարքներ:

Երեկ գիշերը դատարանը բավարարել էր նաև այդ չորս անձանցից Արամ Լևոնի Սարգսյանին կալանավորելու վերաբերյալ ԱԱԾ միջնորդությունը, հիմա էլ բավարարեց Արա Սաղաթելյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ԱԱԾ ծառայողները խուզարկություն են իրականացրել Արա Սաղաթելյանի աշխատասենյակում, որից հետո նրան բերման են ենթարկել: