Փարիզի Աստվածամոր տաճարի հրդեհի մասին սերիալ կնկարահանվի

Փարիզի Աստվածամոր տաճարի հրդեհի մասին սերիալ կնկարահանվի

Ֆրանսիական Vendome հեռուստաընկերությունը մտադիր է անգլիալեզու սերիալ նկարահանել՝ նվիրված Փարիզի Աստվածամորտ տաճարում տեղի ունեցած հրդեհին։ Այս մասին հայտնում է New York Times-ը, մանրամասնելով, որ սերիալի հիմքում կդրվեն հրդեհից հետո տեղի ունեցած հետաքննությունը։ Սերիալը կունենա չորսից վեց մաս։ Հեռուստաընկերության ղեկավար Ֆիլիպ Ռուսելեի խոսքերի համաձայն, սերիալը առավելագույնս մոտ կլինի փաստերին, թեեւ նաեւ չի բացառվում, որ նոր իրողությունների բացահայտման հետ, կատարվեն որոշակի փոփոխություններ եւս։ Հիշեցնենք որ Նոտր Դամի հրդեհը տեղի է ունեցել այս տարվա ապրիլի 15-ին։