Շատ բան կա ասելու, բայց ոչ հիմա. Արթուր Ալեքսանյան
Տոկիոյի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Արթուր Ալեքսանյանը Ինստագրամյան իր էջում գրել է.
«Շատ բան կա ասելու, բայց ոչ հիմա: Ունենք այն, ինչ ունենք: Վնասվածքով, թե առանց վնասվածքի միշտ պատրաստ եմ իմ ԵՐԿՐԻ համար պայքարել: Շնորհակալ եմ ձեզ շնորհավորանքների համար: Ամեն վայրկյան զգացել եմ ձեր աջակցությունը»:
Հիշեցնենք, որ Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե ու բրոնզե մեդալակիր, աշխարհի եռակի ու Եվրոպայի հնգակի չեմպիոն, Եվրոպական խաղերի հաղթող Արթուր Ալեքսանյանը (97 կգ) Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում անցկացվող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարի եզրափակիչում կրած պարտությունից հետո հրաժարվել է պարգևատրման արարողության ժամանակ արծաթե մեդալը կախել իր պարանոցին:
Կարծիքներ