Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել Սիրիայի նախագահի դեմ

Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել Սիրիայի նախագահի դեմ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատժամիջոցների ցանկում ներառել է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին։ Զելենսկու հրամանագիրը հրապարակվել է նրա պաշտոնական կայքում։

«Ուժի մեջ մտցնել Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի 2023 թվականի մարտի 18-ի «Անձնական հատուկ տնտեսական և այլ սահմանափակող միջոցների (պատժամիջոցների) կիրառման և փոփոխման մասին որոշումը»,- ասված է հրամանագրում։

Ընդհանուր առմամբ, պատժամիջոցներ են սահմանվել 300 անձի նկատմամբ, Բաշար ալ-Ասադը ցուցակում 280-րդ տեղում է։ 

Պատժամիջոցները կգործեն 10 տարի։