Իսկ ո՞վ էր ասել, որ հեշտ է լինելու

 Իսկ ո՞վ էր ասել, որ հեշտ է լինելու

«Ռեալ Սոսյեդադի» հայազգի կիսապաշտպան Արսեն Զախարյանի եղբայրը՝ Դավիդ Զախարյանը, կիսվել է այս մրցաշրջանում հայազգի ֆուտբոլիստի՝ իսպանական թիմում խաղաժամանակի և մարզավիճակի մասին իր մտքերով։

Դավիդ Զախարյանը նշել է, որ շատերը գրում են, որ Արսենը պետք է վարձավճարով տեղափոխվի մեկ այլ թիմ։ Նա չի համարում դա ելք և կարծում է, որ ճիշտ կլինի անել ամեն ինչ՝ «Սոսյեդադում» նպատակին հասնելու համար։

«Վնասվածքից հետո անցկացրած խաղում Արսենը շատ լավ տեսք ուներ և ոչ մի առումով չէր զիջում Մարինին կամ Օլասագաստիին։ Օբյեկտիվորեն, նա կարող էր գոլային պահ ստեղծել, եթե գնդակը մի փոքր ավելի թույլ փոխանցեր Օսկարին»,- նշել է նա:

Դավիդ Զախարյանը կարծում է, որ վարձակալությունը տարբերակ չէ։ Նա խորհուրդ է տալիս համբերություն, լավ էմոցիոնալ ֆոն, լավ հոգեբանություն, աշխատասիրություն։