Ավտոբուսներ` պաշտոնի դիմա՞ց․ ով է նշանակվել Նոր Նորքի թաղապետ

Ավտոբուսներ` պաշտոնի դիմա՞ց․ ով է նշանակվել Նոր Նորքի թաղապետ

«Քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը կզբաղեցնի Հովհաննես Մանուկյանը։ Նա մինչ այժմ զբաղեցնում էր Նորք Մարաշի ղեկավարի պաշտոնը»,- այս մասին օրերս գրել էր Երևանի քաղաքապետարանի Տեղեկատվության վարչության պետ Հովսեփ Կուբատյանն իր ֆեյսբուքյան  էջում:

Հովհաննես Մանուկյանը տնտեսագետ է: Նա պատահական մարդ չէ: Վարչական շրջանի նոր ղեկավարը «Բուս Վոյաժ» ՍՊԸ-ի հիմնադիր տնօրեն է: Սա այն ընկերությունն է, որը պատրաստվում էր Երեւանում երթուղային նոր ավտոբուսներ շահագործել: 

Հետաքրքիր է, որ պաշտոնի նշանակվելուց ընդամնեը օրեր առաջ վարչական շրջանի ղեկավարի հիմնադրած ընկերությունը նոր ավտոբուսներ էր ներկրել, որը սպասարկում էր 49 համարի երթուղին։

Տպավորություն է, որ ակնկալվող պաշտոնի դիմաց էր ավտոբուսների ներկրումը և նոր երթուղու սպասարկումը։ 

Ի դեպ, երբ Հովհաննես Մանուկյանը, երբ նշանակվեց Նորք Մարաշ վարչական շրջանի ղեկավար նորից խոսակցություններ էին շրջանառվում, որ քաղաքային իշխանությունը այս կերպ գնահատել է նոր ավտոբուսներ բերելու նրա նախաձեռնությունը։ Այն ժամանակ մեկ ավտոբուս էր բերել, իսկ հիմա մի քանիսը՝ հետևաբար հանուն դրա առավել մեծ վարչական շրջան են վստահել նրան։

Նյութի աղբյուր՝ politik.am