Թեժ քննարկում՝ Անվտանգության խորհրդում

Թեժ քննարկում՝ Անվտանգության խորհրդում

Մեր ունեցած տեղեկություններով այսօր բավականին թեժ մթնոլորտում է անցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավիրած Անվտանգության խորհրդի նիստը: Վարչապետը ներկայացրել է տիրող իրավիճակի մանրամասներ և խնդրի հանգուցալուծման հնարավոր տարբերակներ, որոնք չեն կիսել հատկապես ընդդիմադիր Լուսավոր Հայաստան և Բարգավաճ Հայաստան կուսակցությունների ներկայացուցիչները: Քննարկումների բովանդակային մասի վերաբերյալ այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն:

Մեզ հայտի դարձավ մեկ այլ հանգամանք ևս: Պարզվում է, որ  «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ստեղծված օրհասական իրավիճակի վերաբերյալ կուտակված հարցերի քննարկման նպատակով առանձին հանդիպում է նախաձեռնել Նիկոլ Փաշինյանի հետ, սակայն հայտնի չէ թե ինչ պատճառներով հանդիպումը դեռ չի կայացել: