«Չելսիի» մարզիչը՝ հայկական «Նոայի» մասին
Ինչպես հայտնի է, այսօր՝նոյեմբերի 7-ին, Երևանի ժամանակով 23։55-ին, Կոնֆերենցիաների լիգայի երրորդ տուրի շրջանակում Հայաստանը ներկայացնող « Նոան» Լոնդոնում ուժերն է չափելու «Չելսիի» հետ:
«Ես դիտել եմ հանդիպումներ «Նոայի» մասնակցությամբ։ Մենք նախապատրաստվել ենք դրան։ Ես նախկինում էլ եմ լսել «Նոայի» մասին, քանի որ սա ֆուտբոլ է։
Նրանք իրենց երկրում խաղում են այլ մարտավարությամբ, ուստի մենք չգիտենք, թե ինչ մարտավարությամբ «Նոան» հանդես կգա այստեղ։ Մի քանի անգամ ասել եմ, որ այսօրվա ֆուտբոլում կարող ես հանդիպել լավ ֆուտբոլիստների, թիմերի ու մարզիչների ոչ միայն աշխարհի կարևորագույն լիգաներում»,- ասել է «Չելսիի» գլխավոր մարզիչ Էնցո Մարսեկան՝ անդրադառնալով հայկական ակումբին:
Կարծիքներ