Վրաստանը պատրաստ է Հայաստանի եւ Ադրբեջանի հետ եռակողմ երկխոսության․ Վրաստանի ԱԳ նախարար

Վրաստանը պատրաստ է Հայաստանի եւ Ադրբեջանի հետ եռակողմ երկխոսության․ Վրաստանի ԱԳ նախարար

Վրաստանը պատրաստ է դառնալ հարթակ՝ Հայաստանի եւ Ադրբեջանի հետ եռակողմ երկխոսություն վարելու համար։ Այս մասին ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստում հայտարարել է վրացական պետության արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Դավիթ Զալկալիանին։ Նա իր ելույթում նշել է, որ միջազգային հանրությունն հետաքրքրված է, որպեսզի Հարավային Կովկասում հաստատվի երկարատեւ խաղաղություն։ «Այս առումով մենք հանդես ենք եկել նոր նախաձեռնությամբ, որպեսզի գործենք որպես եռակողմ երկխոսության հարթակ, որում Հայաստանը, Վրաստանն ու Ադրբեջանը կկարողանան քննարկել արդիական հարցեր եւ անցկացնել հանդիպումներ տարբեր մակարդակներով»,- ասել է նախարար Զալկալիանին։