Լուկաշենկոն հայտարարել է, որ հաղթել են կորոնավիրուսին

Լուկաշենկոն հայտարարել է, որ հաղթել են կորոնավիրուսին

Բուժաշխատողներին պետական պարգեւներ հանձնելու արարողության ժամանակ, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն բարձր գնահատելով նրանց՝ կորոնավիրուսի դեմ պայքարի առաջնագծում գտնվող բուժաշխատողների կատարած աշխատանքը, նշել է, որ հաղթել են կորոնավիրուսին։ Այս մասին հայտնում է «ԲԵԼՏԱ»-ն։ Նա նշել է, որ բելառուսները քաղաքական ողջմատություն եւ ժողովրդական իմաստնություն են ցուցաբերել համավարակի ընթացքում եւ բացի այդ, բելառուսական առողջապահական համակարգը կարողանում է դիմակայել համավարակին։