Հասարակություն

ԱԱԾ-ից հերքում են Վանեցյանի մասին լուրը

ԱԱԾ-ից հերքում են Վանեցյանի մասին լուրը

Այսօր «Հայելի»- ն հղում անելով իր սեփական աղբյուրներին՝ գրել էր, որ «Ռոբերտ Քոչարյանի գործով ՍԴ-ի կայացրած որոշումից հետո Նիկոլ Փաշինյանն իր մոտ է կանչել ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին և պարտադրել ազատման դիմում գրել, ասել է, որ եթե ժամանակին Վանեցյանը իր լծակները լավ աշխատեցներ ՍԴ ներկայացուցիչների և նրանց ընտանիքների մասին լուրջ կոմպրոմատներ հավաքեր, ապա ՍԴ-ն նման որոշում չէր կայացնի: Այդ խոսակցությունից հետո, ուրբաթ օրը, Վանեցյանը կառավարությանն է ներկայացրել ազատման դիմում, սակայն Գագիկ Ծառուկյանի և Խաչատուր Սուքիասյանի երեխաների հարսանիքի ժամանակ իրավիճակը փոխվել է: Փաշինյանը արդեն փափկել է, երկուշաբթի օրը Վանեցյանին հորդորել է գալ և ետ վերցնել ազատման դիմումը:

«Հրապարակը» վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանին հարցրեց, թե ընդունե՞լ է արդյոք Նիկոլ Փաշինյանը Արթուր Վանեցյանի հրաժարականի դիմումը, ինչին ի պատասխան խոսնակն ասաց՝ «առաջին անգամ եմ լսում»։

Այս նյութը հրապարակվելուց հետո ԱԱԾ նոր խոսնակը հերքման տեքստ է ուղարկել, որը հրապարակում ենք առանց փոփոխության․

«Hayeli.am-ում հրապարակված «Վանեցյանը ազատման դիմում է գրել. իշխանությունը ճաքեր է տալիս» վերնագրով հոդվածն իրականության հետ որևէ կապ չունի։ Առհասարակ, նման դիմում չի եղել ու տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ Անհեթեթություն է»։
 

Լրահոս

Ամենաընթերցված

Սոսկալի անկում

Սոսկալի անկում

Երբ հետեւում ես կառավարության կամ խորհրդարանի նիստերին, որոնց հետեւել ես առնվազն մի 20-30 տարի, եւ զ...

×
Gallery Image