Մանվել Գրիգորյանը պայքարում է կյանքի համար. Գրիգորյանի պաշտպան

Մանվել Գրիգորյանը պայքարում է կյանքի համար. Գրիգորյանի պաշտպան

Առավոտյան Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է և նրան տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք։

Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ գեներալի վիճակն այս պահին ծանր է։ 

«Բազմից միջնորդություններ ենք ներկայացրել խափանման միջոցը փոխելու հետ կապված, նաև հիմք ընդունելով նրա առողջական վիճակը, սակայն դրանք մերժվել են։ Ըստ էության՝ հիմա Գրիգորյանը ոչ թե կալանք, այլ պատիժ է կրում։ Սա, կարծում եմ, դասական խոշտանգման հերթական օրինակն է։ Նա այս պահին ծայրահեղ  ծանր վիճակում է գտնվում, անգիտակից, միացված են տարբեր տեսակի սիստեմաներ,պայքարում է կյանքի համար»,- լրագրողների հետ զրույցում ասաց Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը։