Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը

Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը

Շաբաթ երեկոյան Անկարայում՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությունից հետո տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի կարճատև հանդիպումը։

Այս մասին հայտնում է TRT հեռուստաալիքը։

Աղբյուրի տվյալներով՝ Փաշինյանը և Ալիևը քննարկել են երկկողմ հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր՝ նշելով, որ նրանք մտադիր են հաջորդ շաբաթ նոր հանդիպում կազմակերպել։ 

Հանդիպմանը մասնակցել է Թուրքիայի նախկին վարչապետ Բինալի Յըլդըրըմը։