Փաշինյանը ասաց՝ կեցցեն զոհերը. եթե նա իսկապես անկեղծ է իր մոլորության մեջ, բժշկությունն այստեղ անզոր է

 Փաշինյանը ասաց՝ կեցցեն զոհերը. եթե նա իսկապես անկեղծ է իր մոլորության մեջ,  բժշկությունն այստեղ անզոր է

Փաշինյանը երեկվա իր հանրահավաքի ժամանակ իր ելույթում մի պահ ասեց, թե կեցցե ժողովուրդը, կեցցեն զոհերը։ Հետաքրքիր է ինքն իրեն լսու՞մ է, հասկացա՞վ, թե ինչ ասեց։ Այս մասին քիչ առաջ Մատենադարանի մոտ ընթացող «Ազգային ժողովրդավարական բևռի» հավաքի ժամանակ իր ելույթում ասաց Տիգրան Խզմալյանը։

«Երեկվա և ընդհանրապես վերջին շրջանում վարչապետի հայտարարությունները հարց են առաջացնում՝ եթե նա իսկապես անկեղծ է իր մոլորության մեջ, ապա ըստ էության բժշկությունն այստեղ անզոր է, այլեւս չի կարող օգնել»,- ասաց Խզմալյանը։