Հովհաննես Ազոյանի նկատմամբ բռնություն կիրառելու գործով դատաքննությունն ավարտվել է

Հովհաննես Ազոյանի նկատմամբ բռնություն կիրառելու գործով դատաքննությունն ավարտվել է

Երեկ՝ դեկտեմբերի 3-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ավարտվեց սիրված դերասան Հովհաննես Ազոյանի նկատմամբ բռնությամբ զուգորդված խուլիգանության գործով դատաքննությունը:

Դատարանում Հովհաննես Ազոյանի շահերը պաշտպանում էրփաստաբան Դավիթ Հունանյանը:
Դատական նիստի ընթացքում ամբաստանյալն ընդունեց իրեն առաջադրված մեղադրանքը:

Հիշեցնենք, որ 2020 թվականի հունվարի 3-ին՝ ժամը 03:40-ի սահմաններում Երևան քաղաքի Հրազդանի կիրճի 4/2 հասցեում գործող «Դար 21» հեռուստաընկերության տարածքում դերասան Հովհաննես Ազոյանի նկատմամբ գործադրվել էր բռնություն:

Դատական նիստի ընթացքում դատարանը, կիրառելով արագացված կարգով դատաքննություն, հաստատեց ամբաստանյալի մեղքը և նրան դատապարտեց 250 հազար ՀՀ դրամ տուգանք վճարելուն: