Մարդիկ պետք է հասկանան, թե այս վատ տարբերակին ինչ լավ տարբերակով կարող են փոխել
«Շատ եմ ցանկանում, որ Բագրատ սրբազանի մոտ ինչ-որ բան ստացվի: Երկիրը շատ ծանր իրավիճակում է: Մայիսին մեծ հույսեր կային, որ իշխանափոխություն կլինի, ցավոք, այսօր կա նաև հիասթափություն և թե ինչ առաջընթաց կարող է ունենալ այս շարժումը, բարդ է ասելը» - , «Հրապարակի» հետ զրույցում անդրադառնալով այսօր կայանալիք հանրահավաքին, ասաց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը:
Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանն ասում է, որ նախկին նախագահները պետք է հեռանան ասպարեզից, քանի որ ըստ էության շարժման անհաջողությունների մեջ նրանք են մեղավոր.
«Առհասարակ սխալ է նախկին-ներկա նախագահների մասին խոսելը: Դրանք արհեստական թեմաներ են: Երբ մարդը հաղթում է, չի քննարկում, թե ինչու, ինչ պատճառներով հաղթեց, բայց երբ պարտվում է, հազարավոր պատճառներ է փնտրում իր ձախողման համար: Այսօր մեր հանրությանը բացառապես հետաքրքրում է, թե ինչ առաջարկությունով է հանդես գալու այս կամ այն քաղաքական ուժը: Երբ քննարկում են, թե որքան վատ բաներ է անում Փաշինյանը, պետք է հստակ ներկայացնեն, թե ինչ քայլեր են անելու իրենք, այդ սխալներն ուղղելու համար: Պետք է Փաշինյանի ծրագրերին հստակ այլընտրանք ներկայացնել: Հանրությունն այլընտրանք չի տեսնում: Մարդիկ տարբեր հարցեր են քննարկում, ներկա-նախկին, քննարկում են, թե ով կարող է Բագրատ սրբազանի ետևում լինել, բայց չեն քննարկում ամենաառանցքային հարցերը: Մարդիկ պետք է հասկանան, թե այս վատ տարբերակին ինչ լավ տարբերակով կարող են փոխել: Այսօր շատ է խոսվում Ադրբեջանին, Թուրքիային զիջումների գնալու մասին: Պետք է հստակ ներկայացնել ծրագիրը, թե ինչ պետք է անել զիջումների չգնալու համար: Մեր հանրությունը շփոթված է, քանի որ չի ստանում այս հարցերի պատասխանները: Հասարակության ճնշող մեծամասնությունը դժգոհ է Փաշինյանից, սակայն շփոթված է և չգիտի, թե ում հետևից գնա»:
Կարծիքներ