21-րդ դարում պետության երկրորդ քաղաքում ավազացփնում է կատարվում

21-րդ դարում պետության երկրորդ քաղաքում ավազացփնում է կատարվում

Տեղացած առատ ձյունը Գյումրու փողոցներում անհարմարություններ է պատճառել: Քաղաքապետարանը քայլեր ձեռնարկում է. գրեթե ամեն օր համայնքապետարանի աշխատակիցները բահերով ավազ են շաղ տալիս, որպեսզի գետինը չսառցակալի: Ու թեև աշխատանքները ինտենսիվ են, քաղաքի բնակիչները թերությունները նկատում են:

«21-րդ դարում, պետության երկրորդ քաղաքում՝ Գյումրու փողոցներում ավազացփնում է կատարվում»,-նշում է Վահան Թումասյանը: Ոմանք էլ նկատում են,որ աշխատանքներ տարվում են դեռևս հին տեխնիկաներով, մինչդեռ  ընդամենը օրեր առաջ Գյումրի հասան նոր բազմաֆունկցիոնալ տեխնիկաներ:

«Էն կամազները պահել են թթու դնեն»,-ասում է մեկ այլ գյումրեցի:

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության հետ համատեղ իրականացվող սուբվենցիոն ծրագրով (50-50% հարաբերակցությամբ) ձեռք բերված 14 մեքենաներից 11-ն արդեն Գյումրիում են՝ 4 բազմաֆունկցիոնալ և 7 աղբատար:

Նույն ծրագրի շրջանակներում ձեռք բերված «Գրեյդեր»-ը և կառավարության հետ համատեղ իրականացված մեկ այլ սուբվենցիոն ծրագրով ձեռք բերված էքսկավատոր-ամբարձիչը Գյումրի բերվել էին դեռ նախորդ տարի:Եվս երկու մեքենա՝ փոշեկուլ և էքսկավատոր-ամբարձիչ, առկա մեքենայական պարկը կհամալրեն առաջիկա օրերին: Ընդհանուր հաշվով սուբվենցիոն երկու ծրագրերի արդյունքում ձեռք է բերվել 15 միավոր տեխնիկա: