Միացյալ Նահանգներն ու Կուբան կարողացել են գործարք կնքել․ ինչ մանրամասներ են հայտնի 

Միացյալ Նահանգներն ու Կուբան կարողացել են գործարք կնքել․ ինչ մանրամասներ են հայտնի 

Միացյալ Նահանգների եւ Կուբայի իշխանությունները կարողացել են գործարք կնքել, որի շրջանակներում Հավանան ազատ է արձակել 553 բանտարկյալի։ Դրա դիմաց, ԱՄՆ  հեռացող նախագահ Ջո Բայդնեը Կոնգրեսին տեղեկացրել է, որ Կուբան հանվել է ահաբեկչությունը հովանավորող երկրների ցանկից։ Այս մասին հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։

Բայդենի իրազեկման հայտարարության մեջ նշվում է, որ վերջին վեց ամսում Կուբան որեւէ կերպ չի աջակցել միջազգային ահաբեկչությանը եւ տրամադրել է երաշխիքներ Միացյալ Նահանգներին, որ ապագայում էլ չի աջակցի միջազգային ահաբեկչությանը։ Հիշեցնենք, որ Կուբան ամերիկյան սանկցիաների տակ է գտնվում սկսած 1962 թվականից։ Բայդենի այս որոշումը Կուբայի կոմունիստական կառավարությունը ողջունել է, համարելով ճիշտ ուղով կատարված քայլ, սակայն եւ ափսոսանք է հայտնել, որ 62 թվականից սահմանված սանկցիաները դեռ շարունակում են գործել։ AFP-ի փոխանցմամբ, Կուբան Միացյալ Նահանգներին է համարում մեղավոր այն բանում, որ տասնամյակներ շարունակ գտնվում է տնտեսական ճգնաժամային պայմաններում, որն արտահայտվում է պարենամթերքի, դեղամիջոցների, վառելիքի ու էլեկտրականության դեֆիցիտի առկայությամբ։