Դանակով զինված տղամարդը հարձակվել է ոստիկանների վրա

Տղամարդը` դանակը ձեռքին, իսլամիստական կարգախոսներ է բացականչել եւ հարձակվել իրավապահների վրա՝ Ֆրանսիայի Կանն քաղաքում։ Այս մասին հայտնում է Nice Matin պարբերականը։ Հարձակումն իրականացնողին հնարավոր է եղել ձերբակալել։ Ոստիկաններից ոչ մեկը լուրջ վնասվածք չի ստացել։ Համաձայն հաղորդման, հարձակումն իրականացնողը սպասել է ոստիկանների ժամանմանը եւ երբ նրանք եկել են, հարձակվել է նրանց վրա՝ գոռալով «Ալլահ աքբար»։
Ոստիկաններն ի պատասխան կիրառել են էլեկտրաշոկ՝ վնասազերծելու համար տղամարդուն։ BFMTV-ն հայտնում է, որ տղամարդը ձերբակալվելուց հետո էլ շարունակել է բացականչել իսլամիստական կարգախոսներ։ Le Figaro-ն էլ գրում է, որ հարձակումն իրականացնողը եղել է քսաներկուամյա միգրանտ։ Որոշվել է նրան արտաքսել Ֆրանսիայից, սակայն թե երբ՝ դեռ հայտնի չէ։
Կարծիքներ