Արևմուտքի տաք գլխին հասավ. Լուկաշենկոյի «միջուկային կրակոցը»

Արևմուտքի տաք գլխին հասավ. Լուկաշենկոյի «միջուկային կրակոցը»

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ ռուսական միջուկային դոկտրինի փոփոխությունների հետ կապված ազդակները ընկալվել են Արևմուտքում, և դա նկատելիորեն սառեցրել է նրանց ագրեսիվ տրամադրությունները:
«Տաք գլուխները, եթե չլսեին, այդ հեռահար հրթիռներով արդեն ռմբակոծելու էին մեզ, հատկապես Ռուսաստանին։ Իսկ այսպես, հավանաբար, դա կոտրում է նրանց եռանդը», - ասել է Լուկաշենկոն հեռուստալրագրող Պավել Զարուբինի հետ զրույցում։
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը միջուկային զսպման անվտանգության խորհրդի նիստում առաջարկել էր քննարկել ռուսական միջուկային հայեցակարգի թարմացումը: Նրա պնդմամբ, Ռուսաստանն իրեն իրավունք է վերապահում միջուկային զենք կիրառել ագրեսիայի դեպքում, այդ թվում, եթե հակառակորդը կրիտիկական սպառնալիք է ստեղծում իր ինքնիշխանության համար` նույնիսկ օգտագործելով սովորական զենք: 
Պուտինը նաև հավելել էր, որ միջուկային զենք չունեցող երկրի հարձակումը, միջուկային զենք ունեցող պետության մասնակցությամբ, կդիտվի որպես համատեղ հարձակում Ռուսաստանի վրա: