ԱՄՆ-ում Սեֆիլյանի քննարկումների թեման եղել է Ուկրաինայի պատերազմը

ԱՄՆ-ում Սեֆիլյանի քննարկումների թեման եղել է Ուկրաինայի պատերազմը

Ազգային ժողովրդավարական բեւեռի խորհրդի անդամ Ժիրայր Սեֆիլյանն ապրիլի 8-ին մեկ ամսով` մինչև մայիսի 8-ը մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Այս մասին «Հրապարակի» հետ զրույցում ասաց ԱԲԺ խորհրդի անդամ Վահե Գասպարյանը: Սեֆիլյանը հանդիպում է ունեցել Դոնալդ Թրամփի անվտանգության գծով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնի հետ, ապա Կոնգրեսի անդամներ` սենատոր Բոբ Մենենդեսի (Դեմոկրատ-Նյու Ջրզի), Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, սենատոր Ռիկ Սքոթի (Հանրապետական-Ֆլորիդա), Կոնգրեսական Քիյթ Սելֆի (Հանրապետական-Թեքսաս), Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողով` կոնգրեսական Դարել Իսաի (Հանրապետական-Կալիֆորնիա), Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողով` Սենատի Ռազմական Հարցերով հանձնաժողով, Սենատոր Թեդ Քրուզի (Հանրապետական-Թեքսաս), Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողով` Կոնգրեսական Ջեյսոն Քրոուի (Դեմոկրատ-Կոլորադո), Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողով` կոնգրեսական Բրայան Մասթի (Հանրապետական-Ֆլորիդա), Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողով` Քրիս Սմիթի (Հանրապետական-Նյու Ջրսի), ավագ հանրապետական, Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողով և Կոնգրեսի հայկական և Կոնգրեսի Հունական հանձնախմբերի համանախագահ Գուս Բիլիրակիսի (Հանրապետական-Ֆլորիդա): Սեֆիլյանը նաև հանդիպել է Ադամ Շիֆի հետ: Վերջինս ԱՄՆ-ի բևեռականների հետ ևս հանդիպումներ է ունեցել, քննարկել տարբեր հարցեր: 

Վաշինգտոն կատարած այցի ընթացքում Ժիրայր Սեֆիլյանը հանդիպել է նաև այնտեղի ռուս և ուկրաինական սփյուռքի որոշ անդամների հետ։

Ցուցակում առավել ուշագրավ են եղել հանդիպումները մեծ հեղինակություն վայելող այլախոհներ և քաղաքական մեկնաբաններ Անդրեյ Պիոնտկովսկու և Յուրի Շվեցի հետ: 

Քննարկումների թեման է եղել Ուկրաինայի պատերազմը, ռուսական ագրեսիան խափանելու Արևմուտքի ջանքերը և «տարածաշրջանի երկրների համար Ուկրաինայի անխուսափելի հաղթանակի հետևանքները»:

ԱԺԲ-ի անունից Սեֆիլյանը Ուկրաինայի ժողովրդին մաղթել է «ուժ և տոկունություն» և հույս է հայտնել, որ «Մոսկվայի ռեժիմի և Երևանում նրա խամաճիկ կառավարության տապալումից հետո Ուկրաինան և Հայաստանը կվերականգնեն իրենց հարաբերությունները՝ հիմնված ընդհանուր արժեքների և տարածաշրջանում փոխադարձ շահերի վրա»։

Մեր այն հարցին, թե ո՞ւմ նախաձեռնությամբ է Սեֆիլյանը մեկնել ԱՄՆ, Վահե Գասպարյանն ասաց. «Դրանք իմ գնահատմամբ` շատ արդյունավետ հանդիպումներ են: Հանդիպումները նախաձեռնվել են Բևեռի խնդրանքով: Այս հանդիպումների նպատակն է սերտացնել ԱՄՆ-Հայաստան կապերն ու Միացյալ Նահանգներին ցույց տալ, որ Հայաստանում կան առողջ ուժեր, գործիչներ, ժողովրդի սթափ ու առողջ մտածող հատված, որը գիտակցում է Հայաստանի իրական շահերը, որոնք համըկնում են ԱՄՆ-ի շահերի հետ»- ասաց Վահե Գասպարյանը: