Հայ շախմատիստների արդյունքները. Եվրոպայի անհատական առաջնություն
Նոյեմբերի 7-ից 20-ը Մոնտենեգրոյի Պետրովաց քաղաքում անցկացվում է 2024 թվականի շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը: 3 խաղափուլից հետո Ռոբերտ Հովհաննիսյանը ունի 3 միավոր: Վերջին խաղափուլում Ռոբերտ Հովհաննիսյանը հաղթել է ադրբեջանցի գրոսմայստեր Միսրաթդին Իսկանդարովին:
Արամ Հահոբյանը ունի 2.5 միավոր:
Շանթ Սարգսյանը, Գաբրիել Սարգսյանը, Մանուէլ Պետրոսյանը, Էմին Օհանյանը, Մամիկոն Ղարիբյանը, Ռոբերտ Փիլիպոսյանը, Բենիկ Ագասարովը, Էրիկ Գասպարյանը և Դավիթ Գևորգյանը ունեն 2 միավոր:
Հայկ Մարտիրոսյանը և Հայկ Երիցյանը ունեն 1.5 միավոր:
4-րդ խաղափուլը կմեկնարկի նոյեմբերի 11-ին՝ Հայաստանի ժամանակով 18:00-ին:
Կարծիքներ