Հայաստան-Իտալիա խաղից առաջ 9:1 խաղադրույք չի եղել

Հայաստան-Իտալիա խաղից առաջ 9:1 խաղադրույք չի եղել

Այն, ինչ երեկ զգացին հայ ֆուտբոլասերները Հայաստան-Իտալիա Եվրոպայի առաջնության ընտրական փուլի վերջին հանդիպման ժամանակ, լավագույնս բնութագրում է ռուսական « какая боль, акая боль, Аргентина Яма́йка 5: 0» հայտնի երգի բառերը։ Միայն այն տարբերությամբ, որ Հայաստանը պարտվեց Իտալիայի հավաքականին՝ 9։1 հաշվով, որը խոշորագույն պատմությունն է հավաքականի պատմության մեջ։

Հետաքրքիր է, թե ինչպես են այս իրադարձությանը արձագանքել  խաղադրույքներ կատարելու սիրահարները, քանի՞ հոգի է կատարել խաղադրույք 9։1 ստույգ հաշվի վրա, որքա՞ն է եղել այդ խաղադրույքի գործակիցը, քանիսն են ֆինանսնական շահումներով դուրս եկել 
Toto gaming բուքմեյքերական գրասենյակից:

Toto gaming բուքմեյքերական գրասենյակից «Հրապարակին» հայտնեցին, որ ի սկզբանե՝ (խաղից առաջ, կամ  0։0 հաշվի ընթացքում ) նման խաղադրույք չի եղել։«Հիմնականում՝ բուքմեյքերականները խաղադրույքներ տալիս են մինչև 4։0, 5․0,5։1, 4։4 և նման հաշիվների կանխատեսումների համար խաղադրույքներ», -հայտնեցին ընկերությունից։

Հարցին, թե տարբեր դիվիզիոնների համար խաղերում կա՞ն հաշիվներ՝ ընդհուպ մինչև 200։1 կամ 200։2, ընկերության աշխատակիցն արձագանքեց․« Հայաստանի հավաքականը, ցավոք սրտի կամ բարեբախտաբար, էդ թիմերից չի եղել մինչ օրս, որ նման հաշիվ դրվեր»։

Լրացուցիչ տեղեկատվություն, թե մասնավորապես, քանիսն են 6։0 -ից սկսած, արդեն ընթացքում կատարել 9;1 հաշվի վրա, գրասենյակից խոստացան ներկայացնել ավելի ուշ։