Մանկապարտե՞զ, թե Ազգային ժողով

Մանկապարտե՞զ, թե Ազգային ժողով

Ազային ժողովը մանկապարտեզ է հիշեցնում, երբ կռվում են իշխանությունն ու ընդդիմությունը, իրարից մուռ են հանում՝ չքվեարկելով մեկմեկու նախագծերին: Այսօր էլ երկրորդ ընթերցմամբ չընդունեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանի ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում մեկով էր ավելացնել խմբակցությունների փորձագետների թիվը: Գործող օրենքով, եթե խմբակցության անդամները 14-ից ավելի են, ապա փորձագետների թիվը 4 է, նա առաջարկել էր դարձնել հինգ:

Աբովյանի պնդմամբ՝ փորձագետները ֆիզիկապես չեն հասցնում այդ ծավալի օրենքների շուրջ աշխատել՝ հեղափոխությամբ եւ օրենսդրական ծավալուն փոփոխություններով պայմանավորված։

Մակունցը հայտարարեց, որ չնայած հանձնաժողովի դրական եզրակացության, իրենք ազատ են թողնում քվեարկությունը։

Նախագծին կողմ քվեարկեց 57 պատգամավոր, դեմ՝ 25, ձեռնպահ՝ 15։ Որոշումը չընդունվեց։ Արման Աբովյանն զարմանքը հայտնեց, որ նախագծի առաջին ընթերցման ժամանակ օրենքն ընդունվեց միաձայն, գլխադասային հանձնաժողովում էլ դրական արձագանք էր ստացավ, իսկ այսօր չընդունվեց։ Իսկ կուլիսներում ԲՀԿ-ականները խոսում էին, որ իշխող խմբակցության պահվածքը պայմանավորված է ԲՀԿ-Իմ Քայլը  վերջին օրերի լարվածությամբ: